ՌԴ խաղաղապահները ռեզերվային ուժեր են առաջ քաշել Փառուխում ադրբեջանական զորքի առաջխաղացումը կասեցնելու համար
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորամբի «Տելեգրամ»-ի ալիքը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Փառուխում ադրբեջանական զօինված ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը որոշում են կայացրել ռեզերվային ուժեր առաջ քաշել, գրում է «Արմենպրես»-ը։
«Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ բնակավայրի հատվածում անցել են կողմերի միջև շփման գիծը՝ խախտելով եռակողմ հայտարարության 1-ին կետը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը որոշում է կայացրել ռեզերվային ուժեր առաջ քաշել Ադրբեջանի զորքերի հետագա առաջխաղացումը կասեցնելու համար։ Այս պահին բնակավայրը գտնվում է ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Տելեգրամ» ալիքը ուժերը նշված հատված տանելը փաստող լուսանկարներ է հրապարակել ։
Կարծիքներ