Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը

Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Համբարձումյանը չի կարողանա մասնակցել Լիխտենշտեյնի ընտրանու հետ վաղը կայանալիք խաղին՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Գերմանիա – Հայաստան հանդիպման ընթացքում Հովհաննես Համբարձումյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել և փոխարինվել:

Բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ է, և Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի Լիխտենշտեյնի հավաքականի դեմ հանդիպմանը:

Համբարձումյանի վերականգնման կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում