Աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է․ հաշմանդամություն ունեցող անձինք նաև տակդիր կստանան․ Թորոսյան
Ապրիլի 1-ից 10 հազար դրամով կբարձրանան հաշմանդամություն ունեցող քաղաքացիների նպաստները։ Այս մասին սոցցանցի իր էջում հիշեցրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ կրկին ընդլայնվել է աջակցող միջոցների ցանկը։
«Դրանցից կարևորներից մեկը տակդիրներն են, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին։ Դա մեծ ֆինանսական բեռ էր նրանց և նրանց ընտանիքների համար։ Այն քաղաքացիները, որոնց անհատական ծրագրով ցուցված են տակդիրներ, կարող են ստանալ հավաստագրված կազմակերպություններից, ամսական 120 հատ՝ 36 հազար դրամի չափով, ինչը էական թեթևացում կլինի նրանց և ընտանիքների համար»,- ասել է նախարարը։


Կարծիքներ