Սախալինում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգները չորեքշաբթի ժամը 09:29-ին (Հայաստանի ժամանակով 02:29-ին) 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Սախալինում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։
«Երկրաշարժը տեղի է ունեցել 13 կմ խորության վրա, 4,7 մագնիտուդով: Էպիկենտրոնը գտնվել է Սախալինի Մակարով քաղաքից 24 կմ հեռավորության վրա»,- հայտնել են մասնաճյուղում:
Սեյսմոլոգների թարմացված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է ոչ թե 4,7, այլ 5,1 մագնիտուդ։ Երկու րոպե անց 4,3 մագնիտուդով երկրորդ ցնցումը հաջորդեց Սախալինի Այնսկոյե լճից 16 կմ դեպի արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացել են կղզու Ուգլեգորսկի, Մակարովսկի, Պորոնայսկի և Տոմարինսկի շրջանների տեղի բնակիչները։
Կարծիքներ