ԱՀ նախագահի մոտ ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել
Արցախի Հանրապետության կառավարությունից հայտնում են, որ նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը և շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։
Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:
Կարծիքներ