«Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ նախագահին շնորհվել է կազակական զորքերի գեներալ-մայորի և ատամանի կոչում
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ապրիլի 6-ին հանդիպել է «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ նախագահ Արմեն Հարությունյանի հետ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Ազգային ժողովից, Արթուր Թովմասյանը նրան է հանձնել Հայ-ռուսական կազակական միության որոշումը՝ Արմեն Հարությունյանին կազակական զորքերի գեներալ-մայորի և ատամանի կոչում շնորհելու մասին:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ժամանակ քննարկվել է միության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Մեր միակ նպատակն է հասնել Արցախի անկախության ճանաչմանը»,-զրույցի ընթացքում նշել է կազակական զորքերի գեներալ-մայորը, ով արցախյան երեք պատերազմի մասնակից է:
Նշվում է, որ Արթուր Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել ուժերի չափ ընդառաջել միությանը հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում և միության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու հարցերում: Այս նպատակով Ազգային ժողովի նախագահը մայիսի 9-ին կհանդիպի «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ խորհրդի անդամների հետ։
Կարծիքներ