Գուդրուն Կուգլերի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

Գուդրուն Կուգլերի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդրուն Կուգլերը հայտարարել է, որ Ավստրիան հատուկ պատասխանատվություն է կրում Հայաստանի նկատմամբ:

«Ապրիլի 24-ին մենք հիշատակում ենք 1915-1916 թվականներին իրագործված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։ Ամեն տարի այս օրը մենք միասին հարգանքի տուրք ենք մատուցում Վիեննայում հուշարձանների մոտ։ Այսօր ես կանգնած եմ Ավստրիայի խորհրդարանի ժամանակավոր շենքի մոտ։

Համավարակի պատճառով մենք չենք կարող միասին հավաքվել՝ հիշատակի տուրք մատուցելու, սակայն այսօր կարևոր է խորհրդարանի շենքի մոտ կանգնած խոսել Հիշատակի օրվա մասին և հիշել Ավստրիայի խորհրդարանի առաջատար քաղաքական գործիչների կողմից հայտարարության միջոցով հայերի դեմ իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։

Որպես Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Ավստրիայի հետ կապերի ընդլայնմանը՝ հաշվի առնելով նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև Գործընկերության համաձայնագրին Ավստրիայի միանալու հանգամանքը։

Ավստրիան հատուկ պատասխանատվություն է կրում Հայաստանի նկատմամբ, և մենք ցանկանում ենք աջակցել երկու երկրների միջև համագործակցությանը՝ արդարացնելով այդ պատասխանատվությունը»,- ասել է Գուդրուն Կուգլերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում