Զովունի գյուղում՝ խաղատների մոտակայքում, այրվում է ավտոմեքենա

Զովունի գյուղում՝ խաղատների մոտակայքում, այրվում է ավտոմեքենա

Հուլիսի 6-ին, ժամը 21:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Զովունի գյուղում՝ խաղատների մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զովունի գյուղում՝ «Գուդվին» խաղատան մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հունան Ա․, 1988 թ․) բախվել է էլեկտրասյանը և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի հետևանքով էլեկտրասյունը կոտրվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև քաղաքացիների հետ համատեղ սյունը դուրս են բերել երթևեկելի հատվածից։

Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում