Գեղարդ Մուսասին 3-րդն է Bellator-ի դասակարգման ցուցակում

Գեղարդ Մուսասին 3-րդն է Bellator-ի դասակարգման ցուցակում

Bellator-ը ներկայացրել է մարտիկների դասակարգման թարմացված աղյուսակները՝ անկախ քաշային կարգից:

Bellator-ի միջին քաշային կարգում գործող չեմպիոն Գեղարդ Մուսասին  ցուցակի երրորդ տեղում է: Ցուցակը գլխավորում է բրազիլացի Պատրիսիո Ֆերեյրեն, իսկ երկրորդ տեղում է ռուս Վադիմ Նեմկովը: Վերջերս Գեղարդ Մուսասին ակնարկել էր, որ շուտով անցկացնելու է հաջորդ մենամարտը: Ավելի վաղ 35-ամյա հայ մարտիկը հայտարարել էր, որ եթե պարտվի առաջիկա մենամարտում, կավարտի կարիերան:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է 2020-ի հոկտեմբերի 29-ին  և միավորներով հաղթել է բրազիլացի Դուգլաս Լիմային: Վիճարկվել էր Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր ամերիկացի Ռաֆայել Լովատոյի՝ կարիերան ավարտելուց հետո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում