Վերահաստատում ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը. Զախարովան ընդգծել է Լեռնային Ղարաբաղի մշակութային և հոգևոր կոթողների պահպանության կարևորությունը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների և մշակութային կոթողների պահպանության անհրաժեշտությանը՝ մեկնաբանելով Մեխակավանի (Ջաբայիլ) Սուրբ Աստվածածին և Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցիների ավերածությունները:
«Մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է. մենք կողմ ենք արտահայտվում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային և հոգևոր նշանակության կոթողների հանդեպ հարգալից վերաբերմունք դրսևորելուն: Վերահաստատում ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը և յուրաքանչյուր առանձին դեպքի առնչությամբ կապի մեջ ենք գտնվում կողմերի հետ»,- ասել է Զախարովան պատասխանելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մշակութային կոթողների ավերման մասին հարցին:
Կարծիքներ