«Հայաստան» հիմնադրամը Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին տրամադրել է մարզասարքեր
Կոշի մանկական վերականգնողական կենտրոնը գործում է 2012 թ.-ից և իրականացնում է վերականգնողական բուժում ֆիզիկական կարողությունների, խոսքի և մտավոր զարգացման խանգարումներով 0-18 տարեկան անձանց համար, հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
2021 թվականից կենտրոնը նաև իրականացնում է Արցախյան վերջին պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժում, որի բարձր որակն ու արդյունավետությունն ապահովելու համար հիմնադրամը տրամադրել է մարզական տարատեսակ սարքեր և պարագաներ:
Կարծիքներ