Գյումրիում մարտի 30-ին գործելու է 82 ընտրատեղամաս

Գյումրիում մարտի 30-ին գործելու է 82 ընտրատեղամաս

Մարտի 30-ին Գյումրիի արտահերթ ընտրությունների անցկացման համար գործելու է 82 ընտրատեղամաս: Այս տարի միայն մեկ տեղամասի հասցե է փոխվել:

«Տեղամասերից միայն մեկի՝ 31/18 ընտրատեղամասի հասցեն է փոփոխվել՝ ընտրատեղամասը գտնվում էր Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչի պատճառով  նշված ընտրատեղամասը տեղափոխվելու է Գործարանային փողոց 8/6 հասցե»,-«Արմենպրես»-ին ասաց թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ ընտրողները տեղամասերի գտնվելու հասցեները կարող են գտնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում:

Անդրադառնալով տեղամասերի մատչելիությանը՝ Տիգրան Ղազարյանը նշեց, որ դրանցից միայն 15 տոկոսն է հարմարավետ հատուկ կարիք ունեցող անձանց համար:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում