Վարազդատ Լալայանը և Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում են Եվրոպայում 2024 թ․ լավագույն ծանրորդի կոչմանը

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում են Եվրոպայում 2024 թվականի լավագույնների (կին ծանրորդ, տղամարդ ծանրորդ) կոչումներին: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան լավագույնների անունները կհայտարարի ապրիլի 13-ին Մոլդովայում մեկնարկող Եվրոպայի առաջնության առաջին օրը:
Կարծիքներ