«Արցախի հրամանատարը` տնից խրամատ». Աննա Հակոբյանը մասնակցել է Նանե Արզումանյանի հեղինակած գրքի շնորհանդեսին

«Արցախի հրամանատարը` տնից խրամատ». Աննա Հակոբյանը մասնակցել է Նանե Արզումանյանի հեղինակած գրքի շնորհանդեսին

Նոյեմբերի 6-ին կայացել է լրագրող Նանե Արզումանյանի հեղինակած «Արցախի հրամանատարը` տնից խրամատ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Արտուշ Արզումանյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները:

Գիրքը սպա` կապիտան Արտուշ Արզումանյանի մասին է, որը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում: Արտուշ Արզումանյանը Նանե Արզումանյանի եղբայրն է:

 

Շնորհանդեսի մեկնարկին ցուցադրվել է ֆիլմ, որտեղ ներկայացված է Արտուշ Արզումանյանի կենսագրությունը, անցած սպայական ուղին:

Հեղինակը պատմել է, որ գրքում ավելի շատ փորձել է ներկայացնել Արտուշ Արզումանյանի մարդ տեսակը, թե ինչպիսին է նա եղել տանը, ինչպիսի որդի էր ծնողների համար, ինչպիսի հայր` 3 զավակների համար և ինչպիսի եղբայր` իր համար:

Հեղինակի ցանկությամբ գիրքը վաճառքի ենթակա չէ, Նանեն որոշել է նվիրել գիրքը այն մարդկանց, ովքեր կցանկանան ճանաչել Արտուշ Արզումանյանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում