Փարիզում ձերբակալվել է անցորդներին դանակով վիրավորած տղամարդը
Փարիզում ձերբակալվել Է այն մարդը, որը սեպտեմբերի 25-ին դանակով վիրավորել Էր չորս հոգու:
Այդ մասին հաղորդել Է մայրաքաղաքի ոստիկանությունը:
Հարձակումը կատարվել Է Փարիզի 11-րդ օկրուգում, «Շառլի Էբդո» ֆրանսիական հանդեսի նախկին խմբագրությունից ոչ հեռու:
Իր հերթին BFMTV հեռուստաալիքը սեպտեմբերի 25-ին ավելի վաղ հաղորդել Էր, որ հարձակումը կատարել են երկու հոգի: Նրա տվյալներով՝ վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Le Figaro թերթը հաղորդել Է, որ անհայտ տղամարդը դանակով վիրավորել Է չորս մարդու եւ թաքնվել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ելիսեյան պալատից ուշադիր հետեւում Է իրադրությանը», նախագահական գրասենյակը հաղորդել Է BFMTV հեռուստաալիքին: Այլ մեկնաբանություններ իշխանություններն առայժմ չեն տալիս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ