Ավստրիական բանակը Իսրայելից Կիպրոս է տարհանել 98 մարդու
Ավստրիայի զինված ուժերը չորեքշաբթի երեկոյան հաջողությամբ Իսրայելից Կիպրոս են տարհանել հանրապետության և եվրոպական այլ երկրների 98 քաղաքացու։ Այս մասին հայտնում է Ավստրիայի ԱԳՆ-ն։
«Այսօր երեկոյան մեզ հաջողվեց Իսրայելից տարհանել 98 մարդու, որոնց մեծ մասը ավստրիացիներ են, բայց կային նաև Իսրայելից, Գերմանիայից, Իսպանիայից, Հունգարիայից, ԱՄՆ-ից, Նիդեռլանդներից և Շվեյցարիայից ժամանածներ: Կիպրոսում Ավստրիայի դեսպանատունը միշտ պատրաստ է ձեզ ցուցաբերել առավելագույն աջակցություն»,- ասվում է X (նախկին Twitter) սոցիալական ցանցում Ավստրիայի ԱԳՆ էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Կարծիքներ