Ուկրանիայում կանանց զինվորական հաշվառման են վերցնում
Ուկրաինայում 18-60 տարեկան բոլոր կանայք 2022 թվականին պետք է ներկայանան իրենց բնակության վայրի զինկոմիսարիատ և պարզել, թե արդյոք նրանք պիտանի ենն զինվորական հաշվառման համար՝ կախված իրենց կրթությունից և մասնագիտությունից։
Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում ասել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի կադրերի բաժնի պետ Ռոման Գորբաչը և Կիևի տարածաշրջանային հավաքագրման կենտրոնի զինվորական կոմիսար Վալերի Կուցենկոն։
«Հաջորդ տարվանից սկսած երկրում կանանց և տղամարդկանց գրանցման ալգորիթմը չի տարբերվի։ Երկրի ոչ բոլոր քաղաքացիները կլինեն պիտանի զինվորական ծառայության համար։ Այնուամենայնիվ, նրանք կտուգանվեն զինկոմիսարիատ չներկայանալու համար»,- նշել են զինվորականները։
Կուցենկոյի խոսքով՝ կա մասնագիտությունների որոշակի ցանկ, որով պետք է գրանցվեն մի քանի ռազմական մասնագիտությունների համար։ Նրանք պետք է ներկայանան տարածքային հավաքագրման կենտրոն 2022 թվականի սկզբից մինչև տարեվերջ։ Այդ ընթացքում էլ կպարզվի՝ ենթակա՞ են արդյոք հաշվառման։
Կուրցենկոն նշել է, որ գրանցման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի՝ կախված կնոջ առողջական վիճակից, երեխաներ ունենալուց և ուսումնական հաստատություններում կրթություն ստանալուց՝ անպայման հաշվի առնելով, որ այս պահանջները չեն ստիպում կանանց ծառայել Ուկրաինայի զինված ուժերում։ Զինվորական հաշվառումները և պարտադիր զինվորական ծառայությունը լրիվ տարբեր բաներ են։
Կարծիքներ