Ծաղկաձորի հյուրանոցային բիզնեսը սկսում է նոր շունչ առնել. Ռոմանոս Պետրոսյան

Ծաղկաձորի հյուրանոցային բիզնեսը սկսում է նոր շունչ առնել. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սեւան ազգային պարկում նոր կազմավորվող՝ առափնյա եւ ջրային շուրջօրյա պահնորդական հատուկ ստորաբաժանման հայտերի ընդհանուր քանակն ավելի քան 230 էր (3 օրվա ընթացքում), որոնցից ընտրվեցին 24 աշխատակիցներ՝ սահմանված չափորոշիչներին առավել համապատասխանող տվյալներով։

Այսօր ազգային պարկի «Սեւան» տեղամասում հանդիպեցի ընտրված աշխատակիցների հետ՝ ծանոթության եւ առաջադրվող խնդիրների մասին մանրամասն զրույց ունենալու նպատակով։ Վստահ եմ՝ արդյունքները շատ շուտով զգացնել կտան !!!

Վերադարձին այցելեցի Կոտայքի առաջնորդանիստ Կեչառիսի Վանական Համալիր, Ծաղկաձոր։

Հ.Գ. Ուրախալի լուրով կիսվեմ՝ այս պահին Ծաղկաձորի հյուրանոցներում ավելի քան 90% հագեցվածություն կա. այդ թվում՝ համավարակի սկզբին որպես մեկուսարաններ ծառայած հաստատություններում։ Դրանց մի մասը նաեւ մասնակի կամ կոսմետիկ նորոգում են իրականացրել։

Այս օրերին շուրջ 5.700 անկողին/տեղ հյուրընկալության կարողություն ունեցող Ծաղկաձորում ազատ համարներ չեք գտնի։

Կարող ենք ասել՝ Ծաղկաձորի հյուրանոցային բիզնեսի ոլորտն արդեն թոթափում է համավարակով պայմանավորված՝ տնտեսական ժամանակավոր դժվարությունները եւ սկսում է նոր շունչ առնել»...

#Սիրենք_Սեւանը
#Արի_Կոտայք

Հետևեք մեզ նաև Տելեգրամում