26-ամյա վարորդը Սարալանջի հին ճանապարհին ավտոմեքենայով բախվել է պատին
Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Շահբազյանը իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի հին ճանապարհին բախվել է պատին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա․ Շահբազյանը, ում առաջինն օգնության են հասել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, նախ իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփի անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա վարորդին տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։ Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարծիքներ