Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում հայ ջրացատկորդները եզրափակիչ չեն մտել
Տոկիոյի Օլիմպիական լողավազանում անցկացվել է ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը վարկանիշային է: Մրցաշարին հայտավորված էին 46 երկրների 255 մարզիկ-մարզուհիներ:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ աշտարակացատկերում ուղեգիր են ստացել մինչև 18-րդ տեղ գրավողները, իսկ սինխրոնում՝ լավագույն յոթնյակի զույգերը:
Մեկնարկի ելած 46 մենացատկորդների պայքարում Հայաստանի պատվիրակներ Վարդան Բայանդուրյանը գրավել է 25-րդ, իսկ Վլադիմիր Հարությունյանը՝ 40-րդ տեղը:
Սինխրոն ցատկերում Հայաստանի երկյակը 17 զույգերի մրցավեճում գրավել է նախավերջին տեղը:
Կարծիքներ