Արգենտինայի նախագահը, որը հունվարին պատվաստվել էր «Սպուտնիկ V»-ով, վարակվել է կորոնավիրուսով
Արգենտինայի նախագահը, որը հունվարին պատվաստվել էր «Սպուտնիկ» պատվաստանյութով, վարակվել է կորոնավիրուսով։ Ալբերտո Ֆերնանդեսը թվիթերում գրել է, որ մեկուսացված է և սպասում է երկրորդ թեստի արդյունքներին:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, պետության ղեկավարը, որը նախօրեին 62 տարեկան էր դարձել, ռուսական կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին ներարկումն էր ստացել հունվարի վերջին:
Կարծիքներ