Մեկնարկում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի 89-րդ թատերաշրջանը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 16-ին Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ մեկնարկում է նոր՝ 89-րդ թատերաշրջանը, որը նվիրվում է ՀՀ անկախության 30-ամյակին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նոր թատերաշրջանի բացման առաջին օպերային ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին. կցուցադրվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հայ օպերային աստղերի մասնակցությամբ:
Կարծիքներ