Բրիտանական հետախուզության ղեկավարը համարում է, որ Ռուսաստանը թուլացող գերտերություն է

Բրիտանական հետախուզության ղեկավարը համարում է, որ Ռուսաստանը թուլացող գերտերություն է

Բրիտանական արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրն անվանել է Ռուսաստանին օբյեկտիվորեն թուլացող գերտերություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նրա խոսքով՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ժողովրդագրական առումով Ռուսաստանը թուլանում է, սակայն միեւնույն ժամանակ իրենից ներկայացնում առավել անհանգստացնող խնդիրներից մեկը: Մասնավորապես, Լոնդոնը մտահոգված է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զինվորականների մեծ կուտակումների առնչությամբ եւ այդ երկրում ռուսական «ներխուժման» աճող հավանականությամբ: Մուրը նշել է, որ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն նախազգուշացրել են Ռուսաստանին «Ուկրաինայում ներխուժման լուրջ հետեւանքների մասին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում