Ավազակներն առնվազն 13 ոստիկանների են սպանել Նիգերիայի հյուսիս – արեւմուտքում
Առնվազն 13 ոստիկաններ են զոհվել՝ հայտնվելով ավազակների դարանում Նիգերիայի հյուսիս - արեւմուտքում: Հուլիսի 19-ին այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը: Հաղորդվում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան: Ոստիկանության տեղի բաժանմունքի ներկայացուցիչ Մոհամեդ Շեխուի խոսքով՝ոստիկանական պարեկախումը հարձակման Է ենթարկվել՝ ժամանելով տեղի բնակիչների կանչով: «Դժբախտաբար 13 ոստիկաններ զոհվել են»,- մեջբերում Է գործակալությունը Շեխուի խոսքը: Նա հավելել Է, որ նահանգի բնակիչները գանգատվել են հանցավոր խմբավորման դեմ, որն առեւանգում Է մարդկանց եւ խոշոր եղջյուրավոր անասուններ: Նրա տվյալներով՝ հանցագործները թաքնվում են անտառներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-
Կարծիքներ