Սևանի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Երևանում
Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորքի այգիների փողոցում հայտնաբերել և Սևանի բաժին բերման են ենթարկել 48-ամյա Հմայակ Ե.-ին, որը հուլիսի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ