Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին, ժամը 20․00-ին՝ ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին։ Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքի իր էջում․
«Սիրելի հայրենակիցներ,
Վաղը՝ հունվարի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:
Լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպություններն այսօր մինչեւ ժամը 20.00-ն իրենց հարցերը կարող են ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին։
Հարցուպատասխանի տևողությունը՝ մոտ 2 ժամ»։
Կարծիքներ