Նաեւ՝ հիդրոահաբեկչության դրսեւորում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված երկու պետություն՝ արհեստածին ու հայերի բնօրրան Հայկական լեռնաշխարհում ստեղծված Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանրապես ջրային աշխարհաքաղաքականությանը մեծ ուշադրություն են դարձնում: Թյուրքական կողմից հրահրվող պատերազմները պետք է դիտարկել նաեւ ջրային պատերազմների քաղաքականության համապատկերում։ Բանն այն է, որ թյուրքական կողմը Հայաստանի «կապույտ երակներին» խորհրդային տարիներին էլ է քայլ առ քայլ տիրացել։ Օրինակ, Քարվաճառի համար նրանց կռիվը դեռ այդ տարիներից էր: Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով ինչպես շեշտադրեցին Քարվաճառի հարցը, հիշում ենք: Ինչո՞ւ: Որովհետեւ Քարվաճառի շրջանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ Արցախի ջրային դոնորն է: Այս համատեքստում նրանք միշտ աչք են տնկել նաեւ Քաշաթաղի տարածքին: Ադրբեջանը դեռ 1919 թ., արհեստական բուծվելուց հետո անմիջապես անցավ այդ գործին: Արխիվային փաստաթղթերում կան դրանց բարձրաստիճան ղեկավարների անթաքույց հայտարարությունները մեր կապույտ տարածքների հանդեպ:
Սեւ լճի խնդիրը կարո՞ղ ենք նաեւ այս՝ հիդրոահաբեկչության համատեքստում դիտարկել: Միանշանակ՝ այո: Ջրի ծավալը ավելի քան 9 միլիոն խմ է։ Ջուրը վճիտ է, սառնորակ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար: Բացի ոռոգումից՝ քաղցրահամ լիճը նաեւ խմելու ջրի շտեմարան է՝ իհարկե համապատասխան մշակում անցնելուց հետո: Թշնամու կողմից այս հիդրոահաբեկչության այլ փաստեր էլ կան…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ