Պապիկյանը ՀՀ սուվերեն տարածքի վերականգնման հնարավորություն է տեսնում սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի արդյունքում

Պապիկյանը ՀՀ սուվերեն տարածքի վերականգնման հնարավորություն է տեսնում սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի արդյունքում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գործող իշխանության օրոք Հայաստանի սուվերեն տարածքները վերականգնելու ռեալ հնարավորություն է տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովի աշխատանքի արդյունքում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապիկյանը նման համոզմունք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ռեալ հնարավորություն տեսնո՞ւմ է, որ Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության օրոք Հայաստանի սուվերեն տարածքները վերականգնվեն՝ Պապիկյանը պատասխանեց. «Իհարկե, տեսնում եմ՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի միջոցով»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում