Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Աղավնաձորի «հատուկ պահպանվող տարածք» համարվող հողամասի նկատմամբ
Դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 31 հասցեում գտնվող՝ 5000 քմ մակերեսով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 9 միլիոն 388 հազար դրամ:


Կարծիքներ