Ըստ արհեստական բանականության՝ Քոչարյանն առնվազն 16 հազար տարի պետք է աշխատեր նման ունեցվածքի համար. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է արհեստական բանականության չատբոտի հետ ունեցած իր զրույցից մի հատված:
«Ըստ արհեստական բանականության՝ Քոչարյանը առնվազն 16 հազար տարի պետք է աշխատեր նման ունեցվածք դիզելու համար։
Ռոբի համար արհեստական բանականության «սպռավոչկան» իրականում պարզ հաշվարկ է։
Հանուն արդարության պետք է ասեմ՝ Քոչարյանը բավականին լավ է պահպանվել 16 հազար տարվա համար»,- գրել է Չախոյանը:


Կարծիքներ