Հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 81-ամյա կնոջ դին

Հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 81-ամյա կնոջ դին

Նոյեմբերի 17-ին հաղորդվել էր 1944 թվականին ծնված Նինա Մարտիրոսովայի անհետ կորելու մասին: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ին Լուկաշին-Նորավան ճանապարհի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող առվատարում, հայտնաբերվել է նրա դիակը՝ առանց բռնության հետքերի։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում