ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 385.98 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.10 դրամով և կազմել 420.37 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.02 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.72 դրամով և կազմել 488.81 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 169.47 դրամով և կազմել 23950.42 դրամ: Արծաթի գինն աճել է 0.30 դրամով և կազմել 300.56 դրամ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում