ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա տուժած

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա տուժած

Մայիսի 3-ին, ժամը 00:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1962 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Լ․ Հ․-ն (ծնված 1969 թ․) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում