Կրթաթոշակային ծրագրեր՝ Լեհաստանի բուհերում ուսանելու համար

Լեհաստանի բուհերը 2 կրթաթոշակային ծրագրերով ուսանելու հնարավորություն են ընձեռում:
1. «Տիտուս Ֆիլիպքվիչի» մրցանակ: Այս կրթաթոշակային ծրագրով թեկնածուի համար նախատեսվում է 10-ամսյա կեցությամբ Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հումանիտար կամ հասարակական գիտությունների բնագավառում 5 ուսումնասիրություն (2-ական ամիս) հետևյալ ոլորտներում՝
հասարակական գիտություններ,
ճշգրիտ գիտություններ,
տնտեսական գիտություններ,
տեխնիկական գիտություններ,
հումանիտար գիտություններ:
Թեկնածուների ներդրումների և ձեռքբերումների նկարագրությամբ հայտերն անհրաժեշտ է ուղարկել Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն (էլ. փոստ՝ [email protected]) մինչև 2022 թվականի մարտի 31-ը:
2. Երիտասարդ գիտնականների կրթաթոշակային ծրագիր
Այն նախատեսված է 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի հունիսը Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտական աշխատանք կատարելու համար:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին մինչև 2022 թվականի մարտի 1-ը:
Կրթաթոշակների տրամադրման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ www.studium.uw.edu.pl կայքից և կցված նյութերից:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարծիքներ