«Լոռի»-ն նոր կիսապաշտպան ունի

«Լոռի»-ն նոր կիսապաշտպան ունի

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» է տեղափոխվել բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն։

30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա C-ն եւ Սերիա D-ն ներկայացնող մի շարք ակումբներում։

Մենսալաոն «Լոռի» է տեղափոխվել Սերիա C-ում հանդես եկող «Ֆերովիարիո» ակումբից, որի կազմում փետրվարի 15-ին նվաճել է Ֆարես Լոպես նահանգի գավաթը։

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում «Լոռի» մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 20 միավոր: 21 միավորով առաջատարները «Արարատ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում