Ամփոփվել են շախմատի Երևանի գավաթի խաղարկության արդյունքները

Ամփոփվել են շախմատի Երևանի գավաթի խաղարկության արդյունքները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Երևանի գավաթի առաջնության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը: 

Խաղարկությունը նվիրված էր Անկախության օրվան և տևել է 15 օր: Գավաթի հանձնմանը մասնակցել են Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, շախմատիստներ: Գավաթի խաղարկությունն անցկացել է առաջին անգամ և բարձր մակարդակով կազմակերպվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից՝ ոչ միայն ցուցադրելով դիտարժան խաղ, այլև գրավելով շախմատային միջազգային հանրության ուշադրությունը: 500 շախմատիստներ վիճարկել են գավաթը, անցել օնլայն ու օֆլայն մրցապայքարով:

Քաղաքային գավաթը ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն անձամբ հանձնել է խաղարկության հաղթող, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանին: Պակաս ուժեղ չէին եզրափակչի մասնակից մյուս 7 գրոսմայստերները՝ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը:

Գրոսմայստերների անունից նրանց ժամեր տևած համառ պայքարն ու հաղթանակները նվիրվել են 29–ամյա անկախ Հայաստանին:

Մրցանակային ֆոնդը կազմել է 1 մլն 800 հազար ՀՀ դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում