Պենտագոնի ղեկավարը խոսել է Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ի առաջնահերթությունների մասին
![Պենտագոնի ղեկավարը խոսել է Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ի առաջնահերթությունների մասին](https://freenews.am/uploads/images/image_750x_67ad5b99d9d5d.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հեռավորարևելյան, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի զսպումը համարում է իր պաշտպանական ռազմավարության առանցքային առաջնահերթություններից մեկը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Ուկրաինային աջակցող կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Մենք բախվում ենք կոմունիստական Չինաստանի նման մրցակցի, որն ունի կարողություն և մտադրություն՝ սպառնալու մեր հայրենիքին և հիմնական ազգային շահերին հեռավորարևելյան, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», – ասել է Պենտագոնի ղեկավարը՝ ընդգծելով տարածաշրջանային կայունության ապահովման համար ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացման կարևորությունը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր է ակտիվորեն հակազդել Պեկինի ազդեցությանը՝ ամրապնդելով համագործակցությունը տարածաշրջանում դաշնակիցների ու գործընկերների հետ։
Կարծիքներ