Երուսաղեմում հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է

Երուսաղեմում հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է

Չորեքշաբթի երեկոյան Երուսաղեմում հարձակման ժամանակ մեկ մարդ դանակահարվել է, հարձակվողը վնասազերծվել է։ Այս մասին հայտնում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 21։00-ին, Երուսաղեմի արագընթաց տրամվայի կանգառներից մեկում։ Հարձակվողը զինված է եղել դանակով եւ վիրավորել հարթակում կանգնած ուղեւորներից մեկին։

Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, միջադեպի ականատես է դարձել սահմանապահ ոստիկանության աշխատակիցը, ով գտնվել է կանգառ ժամանած տրամվայի մեջ։ «Զինծառայողն անմիջապես իջել է տրամվայից, կրակել ահաբեկչի վրա ու վնասազերծել նրան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության բազմաթիվ ստորաբաժանումներ, սկսվել է հետաքննություն։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում