Դավիթ Հարությունյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն
Հունաստանի Սալոնիկ քաղաքում շարունակվում են Սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները:
Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանը ունի մեկ ոսկի մեդալ: Այն նվաճել է 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը:
Իսկ քիչ առաջ երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել գերծանր քաշային Դավիթ Հարությունյանը: Մեր մարզիկը նախ հաղթել է հույն Նիկոլայոս Դերվեսիդիսին, այնուհետ Ուզբեկստանի ներկայացուցիչ Դիլրուխ Ասլեդինովին, ապա ադրբեջանցի Թոգրուլ Սալմանովին: Եվ միայն եզրափակչում հայ մարզիկը 1-3 հաշվով զիջել է ռուսաստանցի Իվան Շավոլինին:
Կարծիքներ