ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային հետաքննել գյուղատնտեսության նախարարի սպանության փորձը

ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային հետաքննել գյուղատնտեսության նախարարի սպանության փորձը

ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային հետաքննել Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Ռոման Լեշչենկոյի դեմ մահափորձը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին։

«Ամերիկացի դիվանագետները պատրաստակամություն են հայտնել համագործակցել ագրարային քաղաքականության և պարենի նախարար Ռոման Լեշչենկոյի դեմ մահափորձի հետաքննության հարցում»,- ասել է նա ուկրաինական «1+1» հեռուստաալիքի եթերում։

Մոնաստիրսկին հավելել է, որ մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ քաղաքացու և Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ։ Նրանք մեղադրվում են նաև առևանգման, շորթման և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։ «Նրանք գտնվում են քննչական մեկուսարանում, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում»,- եզրափակել է ՆԳՆ ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում