Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաայի հանդիպումը:

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Ահմադ ալ-Շարաան չհայտարարված այցով ժամանել է Էրդողանի նստավայր։ Երկու առաջնորդների հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, պաշտպանական արդյունաբերության ղեկավար Հալուկ Գորգյունը, ինչպես նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Էսադ Հասան Շեյբանին և մի շարք այլ պաշտոնյաներ։

Պաշտոնական ընդունելությունից հետո հանդիպումը շարունակվել է փակ դռների հետևում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում