Թուրքիայում գնահատել են «հացահատիկի գործարքը» վերսկսելու հնարավորությունը

Թուրքիայում գնահատել են «հացահատիկի գործարքը» վերսկսելու հնարավորությունը

Թուրքիայի քաղաքական շրջանակները քիչ հավանական են համարում, որ «հացահատիկի գործարքը» կարող է վերսկսվել նույն ձևաչափով՝ նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։

Տեղեկատվության համաձայն՝ գործարքը, անշուշտ, կքննարկվի, սակայն բանակցությունների արդյունքների շուրջ պայմանավորվածություններ պետք չէ ակնկալել։ Գործարքը վերսկսելու փոքր հնարավորությունը պայմանավորված է հացահատիկի համաձայնագրի մանրամասների վերաբերյալ կողմերի դիրքորոշումներն անփոփոխ թողնելու ցանկությամբ։

«ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները հնարավորություն չեն տալիս արդյունավետ և փոխշահավետ լուծել խնդիրը։ Եվ թուրքական միջնորդական ջանքերն այստեղ չեն օգնի», - ասում են քաղաքական շրջանակներում:

Դեռ հուլիսի 17-ին Ռուսաստանը հայտարարեց «հացահատիկի գործարքից» դուրս գալու մասին։ Մի քանի օր անց Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ նախաձեռնության երկարաձգման ռուսական պայմաններից ոչ մեկը չի կատարվել։ ՌԴ ղեկավարի խոսքով՝ հարցը վերաբերում է համաշխարհային շուկաներ հացահատիկի և պարարտանյութերի ռուսական արտահանման նկատմամաբ սահմանված պատժամիջոցներից դուրս գալուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում