Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներն ամանորյա աջակցություն կստանան
Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներն ամանորյա աջակցություն կստանան․ ԱՍՀՆ աշխատակիցների նախաձեռնությամբ մշակված նախագիծն այսօր հաստատվեց Կառավարության նիստում։
Ըստ այդմ, Արցախում 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երեխա միանվագ 20,000 դրամ կստանա։
Միջոցառման համար անհրաժեշտ բյուջեն կկազմվի նախարարության աշխատակիցների դեկտեմբեր ամսվա պարգևավճարներից և աշխատավարձի հավելավճարներից։
Շահառուներն աջակցությունը կարող են ստանալ հաջորդ շաբաթվանից՝ և՛ Հայփոստի, և՛ Արցախփոստի բաժանմունքներից։
Միջոցառման շահառու երեխաների տվյալները Սոցիալական ապահովության ծառայությանը կտրամադրի Ոստիկանությունն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքային պարտականություններից զատ կարևորում է նաև սոցիալական ու հանրային պատասխանատվությունը։
[ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]
Կարծիքներ