«Արմավիր» ՔԿՀ-ում որպես հանձնուք բերված սառնարանից հայտնաբերվել է 15 բջջային հեռախոս
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացուհի Ա. Ս.-ի կողմից կալանավորված անձ Հ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:
Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային
հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ