Պեկին-2022. Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն արձագանքել է Վալիևայի դոպինգ-թեստի սկանդալին
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն արձագանքել է ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևի դոպինգ-թեստի դրական պատասխանի հետ կապված սկանդալին:
«Հաշվի առնելով, որ մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխանը չի վերցվել և կապված չէ Օլիմպիական խաղերի հետ, ապա թիմային արդյունքների վրա դա չպիտի անդրադառնա: Բոլորի ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ մարզիկի դոպինգ-թեստը վերցվել է Եվրոպայի առաջնությունից հետո` 2022 թվականի հունվարին, իսկ Օլիմպիական խաղերի ժամանակ նրա թեստը բացասական է եղել»,- ասված է հայտարարության մեջ:
Ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևի դոպինգ-թեստի պատասխանը դրական է եղել, և հնարավոր է՝ նրան թույլ չտան մասնակցել Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին: Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը առաջին պաշտոնական հայտարարությունն է արել ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևի դոպինգ թեստի հետ կապված: Դեկտեմբերին կայացած Ռուսասռանի առաջնության ժամանակ Վալիևայի տված թեստի պատասխան դրական է եղել: Նա օգտագործել է 2014 թվականից ի վեր արգելված տրիմետազիոնին, որը օգնում է կարգավորել սրտի աշխատանքը:
Ավելի վաղ` հայտնի դարձավ, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը, որը գեղասահքի թիմային հաշվարկում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, դեռևս չի ստացել մեդալները: Պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային կազմակերպությունը դեռևս իրավական խնդիրներ ունեն: Դոպինգ-թեստը կապվում է գեղասահորդներից մեկի թեստի պատասխանի հետ, որը նա հանձնել էր մինչ Օլիմպիական խաղերը:
Փետրվարի 7-ին Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային պայքարում որոշիչ եղան կանանց մենասահքի արդյունքները: Հավաքելով 178,92 միավոր՝ ռուսաստանցի Կամիլա Վալիևան գրավեց առաջին տեղը: Երկրորդը ճապոնիայից Կաորի Սակամոտոն է, երրորդը` Մադլեն Սկիզասը՝ Կանադայից: Թիմային հաշվարկում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը հավաքեց 74 միավոր և դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Ռուսները նման հաջողության ՕԽ-ում հասել էին նաև 2014 թվականի Սոչիի Խաղերում: Երկրորդ տեղում ԱՄՆ թիմն է, բրոնզին արժանացավ Ճապոնիան:
Կարծիքներ