Ադամյանը մասնակցել է «Հոֆենհայմ»-ի խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:
Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Շտուտգարդ»-ի հետ և զիջեց 3:1 հաշվով: «Հոֆենհայմ»-ի կազմում միակ գնդակը խփեց Յակոբ Բրուն-Լարսենը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 84-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ն մրցաշարային աղյուսակում 10 -րդն է:
Կարծիքներ