FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը
FAF երկրպագուական շարժումն Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա (0:2) խաղից հետո Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից շարժվել էր դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաշենք և պահանջել հանդիպում ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Հայտնում է Armsport.am-ը։
Մոտ մեկ ժամ սպասելուց հետո FAF-ն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել՝ նշելով, որ ՀՖՖ նախագահն անտեսել է նրանց պահանջը։
«Ինչպես գիտենք՝ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրաժարական տվեց։ Դա մեզ բավարար չէ։ Գիտակցում էինք, որ այսօրվա խաղից հետո, ամենայն հավանականությամբ, մարզիչը հրաժարական է տալու՝ չնայած գրանցած արդյունքին։ Մենք, ինչպես 9 տարի առաջ, հավաքվել ենք այստեղ՝ պարզաբանումներ ստանալու համար։
Վերջին շրջանում մեր ՀՖՖ նախագահը չի ունեցել։ Աջակցել ենք նրան՝ հետագայում փոփոխություններ տեսնելու հույս ունենալով։ Ցավոք, փոփոխություններ չեն եղել։ ՀՖՖ նախագահը «լայաղ» չի անում մեզ հանդիպելու։ Կարծում ենք, որ նա պետք է հեռանա։ Կարծում եմ, որ նա սպառել է իրեն։ Մեր հետագա անելիքների մասին կիմանաք առաջիկայում»,- նշել է Սերգեյ Ջանջոյանը։
Կարծիքներ