Նույնիսկ թշնամական երկրները պետք է մասնակցեն Մյունխենի ֆորումին. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստացել է, որ իր նախագահությամբ Մյունխենի անվտանգության համաժողովը (MSC) հարթակ կլինի տարբեր տեսակետների արտահայտման համար և հանդիպման վայր տարբեր երկրների ներկայացուցիչների համար։
Այս մասին Ստոլտենբերգն ասել է Spiegel ամսագրին տված հարցազրույցում։
«Որպես նախագահ, ես կցանկանայի փորձել նպաստել համաժողովի առաքելությանը խաղաղություն երկխոսության միջոցով»,-ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ ինքը կզբաղեցնի ֆորումի ղեկավարի պաշտոնը 2025 թվականի գարնանը, և դեռ չի կարող ասել, թե ով կլինի այդ համաժողովի հյուրերի ցանկում:
Միաժամանակ, պաշտոնյան նշել է, որ կարծում է՝ համաժողովը չափազանց կարևոր է, որովհետև այն հարթակ է շատ տարբեր երկրների համար, նույնիսկ եթե նրանք միմյանց հակառակորդ կամ նույնիսկ թշնամի են համարում:
«Մենք պետք է հասկանանք, որ մենք ապրում ենք գլոբալ աշխարհում և գլոբալ հեռանկարի կարիք ունենք»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։
Կարծիքներ