Վիկ Դարչինյանն ու ՀԲՖ ղեկավարը հանդիպել են հավաքականի բռնցքամարտիկների հետ

Վիկ Դարչինյանն ու ՀԲՖ ղեկավարը հանդիպել են հավաքականի բռնցքամարտիկների հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի և ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող մեր բռնցքամարտիկներին: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Ֆեդերացիայի նախագահը և Վիկ Դարչինյանը զրուցել են մարզիկների հետ՝ քննարկել աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի ընթացքը: Հայաստանի մեծահասակների հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ նախապատրաստվում է Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում