Բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն. տեսանյութ

Բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն. տեսանյութ

Հայաստանի պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի տարելիցի առիթով այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

44-օրյա պատերազմի զոհված հերոսների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Զինվորական պանթեոն է այցելել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցության այլ ներկայացուցիչներ, տարբեր քաղաքական գործիչներ:

Սեպտեմբերի 27-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցը: Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչև օրս հրաժարվում է ամբողջությամբ վերադարձել հայ գերիներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում